ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Գերմանացիները չեն զիջում դիրքերը

    Գերմանացիները չեն զիջում դիրքերը

    Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ինն օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` յոթ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ: Բարձրագույն հարգի հինգական մեդալ ունեն Նիդերլանդների (հինգ արծաթ, յոթ բրոնզ), Նորվեգիայի (երեք արծաթ, վեց բրոնզ), Շվեյցարիայի (մեկական արծաթ ու բրոնզ) պատվիրակները:
  • Չեմպիոնների լիգայի խաղերին ընդառաջ

    Չեմպիոնների լիգայի խաղերին ընդառաջ

    Սկսված շաբաթը համաշխարհային ֆուտբոլում մարզասերների համար նշանավորվում է Չեմպիոնների լիգայի խաղերի վերսկսումով: Ընթերցողը հարկավ տեղյակ է, որ մեկ ութերորդի առաջին խաղերն են, և արդեն այսօր պատիվ կունենանք լինելու «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն», «Բայեր»-ՊՍԺ դիմակայությունների ականատեսը, իսկ վաղը կվայելենք «Միլան»-«Աթլետիկո», «Արսենալ»-«Բավարիա» առճակատումները:
  • Տհաճ իրողություններ,  որոնք պատիվ չեն բերում

    Տհաճ իրողություններ, որոնք պատիվ չեն բերում

    Զանգվածային լրատվամիջոցներում բավական հետաքրքիր զարգացումներ են խմորվում մենասահքում Եվգենի Պլյուշչենկոյի այդպես էլ չունեցած մրցելույթի շուրջ, իսկ կրակի վրա պակաս յուղ չեն լցնում մասնագետներն ու իրազեկվածները, ովքեր նորանոր բացահայտումներ են անում եղածի կապակցությամբ:
  • Մեր ընկերոջ մասին (դիմանկարի ուրվագծեր)

    Մեր ընկերոջ մասին (դիմանկարի ուրվագծեր)

    Այսօր նա կդառնար 54 տարեկան։ Նրա ծննդյան տարեդարձը համընկնում է մահվան քառասուն օրվա հետ։ Նրա՝ Արմեն Մազմանյանի, իմ հեռավոր ու մոտ ընկերոջ մասին եմ ուզում պատմել ընթերցողին, զրույցի հրավիրելով Արմենի երկարամյա ուղեկցին և ընկերոջը, բեմադրող նկարիչ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ում, վարպետ կատարումների համար, «Մաեստրո» էր կոչում Մազմանյանը։
  • Դուռեն ժպտում էր

    Դուռեն ժպտում էր

    Դուռեն չկարողացավ մատներով հողը փորել և միայն խճերով շտապ ծածկեց սովից հենց նոր մահացած աղջկա դիակը: Մի մազափունջ հասցրեց կտրել ու գրպանում պահել: ՈՒզում էր երկնքին նայել ու էլի փառք տալ, որ գերդաստանի քառասուն հոգուց գոնե տղան փրկվել է, բայց օդում աչքերը սառեցին։ Ձորաբերանով դեպի իրեն էին արշավում մի քանի ասկյար: Դուռեն տղային շտապ թաքցրեց մացառուտում, թաշկինակը մտցրեց բերանը, որ ձայն չհանի: Հետո սկսեց ավելի դանդաղ քայլել, իբր չի նկատել ասկյարներին:
  • Ինչո՞ւ է արգելվել Ժյուլ Վեռնը

    Ինչո՞ւ է արգելվել Ժյուլ Վեռնը

    Այո, Ժյուլ Վեռնը, այստեղ, այսինքն` նախկին Խորհրդային Միությունում: Ես տեսնում եմ ընթերցողի թերահավատ զարմանքը, այնուհանդերձ, այդպես է. մոտ քառորդ դար ֆրանսիացի մեծ գրողը արգելված է եղել ցարական Ռուսաստանում` 1876-1900 թթ., այնուհետև Խորհրդային Միությունում և առայսօր արգելքի տակ է: Խոսքը Ժյուլ Վեռնի «Միշել Ստրոգոֆֆ կամ ցարի լրաբեր» վեպի մասին է: Նրա «ռուսական», կարելի է ասել` ամենառուսական վեպի:
  • Ուզբեկստանում ձերբակալվել է նախագահ Քարիմովի դստեր մտերմուհին՝ Գայանե Ավագյանը

    Ուզբեկստանում ձերբակալվել է նախագահ Քարիմովի դստեր մտերմուհին՝ Գայանե Ավագյանը

    Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի մերձավոր շրջապատի մի քանի մարդու։ Բերման ենթարկվածների թվում է նաև Գայանե Ավագյանը։
  • Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)

    Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)

    Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է, շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Նշված տոները, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
  • Երկնքի արքայություն. Որտե՞ղ է այն գտնվում

    Երկնքի արքայություն. Որտե՞ղ է այն գտնվում

    Ավետարանում կարդում ենք, թե խնդրեք Աստծո Արքայությունը, և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ:
  • Երբ շեֆերի սնուցման աղբյուրը  դատարկ գանգատուփերն են